Categories
Internet Links
Clock / Date
 

«Կենսագրութիւն»

Սիլւանա Հապէտի Ղարադաղեանը ծնւել էր 1980 թւականին Թեհրանում, հայաբնակ Նարմաք թաղամասում:Նա ծնողների առաջին երեխան էր :5 տարեկանում յաճախել է «Սասուն» ազգ. մանկապարտէզ ,ապա տարրական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է հայոց «Թունեան», «Մայրամեան» աղջ. դպրոցներում բացարձակ գերազանցութեամբ:

2000 թւականին մասնակցել է Իրանի «ազատ» համալսարանի ճարտարապետական բաժինը Ռուդեհէն քաղաքում:

Երկու տարի սովորելուց յետոյ ստանում է ճարտարապետական գիտելիքների գերդիպլոմ,այնուհետեւ 2002 թւականին ընդունւում է Թեհրանի «Շահիդ Ռաջայի» համալսարանի ճարտարապետական բաժինը եւ գերազանց աւարտելով 2004-ին ստանում է ճարտարապետի մասնագիտութիւն եւ աշխատանքի անցնում ճարեարապետ Սարօ Մինասիեանի՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ մօտ, երկու տարի աշխատելուց յետոյ ընդունում է ճարտարապետ Բորիս Յովհանիսեանի մօտ, որտեղեւ ցուցաբերում է իր հմուտ գիտելիքները եւ պրն. Յովհանիսեանի առջարկութեամբ Սիլւանան նախագծում է իր առաջին նախագիծը, որը հանդիսանում է Արարատ մարզաւանի «մատուրի» շրջափակում կառուցւած բացոդեայ շրջանը , որը բարձր գնահատանքի արժանացաւ ժողովրդի կողմից:

Ճարտարապետական աշխատանքների զուգահեռ նա ուսումնասիրում էր նաեւ հայկական յուշարձանների եւ եկեղեցիների ճարտարապետութիւնը եւ նպատակ ունենալով ապագայում կազմել աշխարհի հայկական հուշարձանների ու եկեղեցիների հանրագիտարան ,որը այդ նպատակով էլ մի խումբ ուխտաւորների հետ մեկնել էր իր պապերի երկիր Արեւմտեան Հայաստան:

Եւ 2008-իսեպտեմբերի 2- ին նկարելով այցելած բոլոր յուշարձանները, վերադարձի ճանապարհին սեպտ.8-ին Իրանի սահմանի մօտ դժբախտ պատահար տեղի ունեցաւ,ուխտաւորների հանրակառքը վթարի ենթարկւեց, որին զոհ գնացին 17 հայորդիներ նրանց թւում էր մէր շատ սիրելի Սիլւանան , այդ օրը ամբողջ աշխարհի հայերին եւ յատկապէս իրանահայութեանը վիշտ ու ցաւ պատճառելով : Նրա եւ թեհրանահայ 4 ուխտաւորներին յուղարկաւորութիւնը կատարւեց սեպտ.14-ին Թեհրանի նոր բուրաստանում:

Համազգային սքո պայմաններում բազմաթիւ համայնքայիների,ինչպէս նաեւ Իսլ.խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների , ազգ. Իշխանութիւնների ներկայացուցիչների, միութենականների ,քահանայական դասի մասնակցութեամբ թաղման թափօրը առաջնորդում էին Իրանի երեք թեմերի բարեխնամ առաջնորդները Տ. Սեպուհ արք. Սարգսեանի գլխաւորութեամբ:

Նա գնաց միանալու միլիոնաոր նահատակներին եւ իր հետ տանելով բազմաթիւ չիրականացած իղձեր եւ նպատակներ ու թողնելով ծնողների հաւերժ հայացքները իր վերադարձի ճամբին:


«Ծնողների խօսք»

Ձմռան ցրտաշունչ օրերից մէկում ծնւեց մի ծաղիկ մեր ջերմ ընտանիքի առաջին անուշաբոյր ծաղիկը ,մեր կեանքի համն ու հոտ: Աճեցրինք մեր պարտէզի ծաղիկին: Մնալով այնքան հարազատ ու հավատարիմ իր սնող հողին ու արմատների նօր ըստ օրէ աճեց ,ուրախացնելով իր խնամատար պարտիզպաններին:

Յաճախեց դպրոց ցուցաբերելով անկրկնելի յառաջադիմութիւն ,ամբողջ ուսումնական շրջանում փայլեց ջանասիրութեամբ եւ ոչ մի տարի իր առաջին մրցանակը չզիջեց մէկ ուրիշի մինչեւ համալսարանի աւարտը:

Պարտիզպանները ուրիշ ծաղիկներ էլ ունեցան, իսկ առաջնեկը իր գթասիրութեամբ ու հոգատարութեամբ նրանց հառաջադիմութեամբ ճամբան եւս հարթեցրեց:

Պարտէզի առաջնեկ ծաղիկը աճեց ու մեծացաւ շահելով այգեստանի մրցանակը :Բայց չհպարտացաւ , այլ իր հեզութեամբ օգտակար եղաւ բոլոր հարեւան ընկերներին ու ծաղիկներին: Ջանասիրութեամբ յաղթահարեց բոլոր դժւարութիւնները եւ խոջընդոտները :Չբաւարարւելով միայն իր պարտէզով , որոշեց այցելել հարեւան այգեստանները : Սիրում էր շրջագայել եւ ծանոթանալ Աստծոյ ստեղծած հրաշքների ,նրա հրաշալի ստեղծագործութիւնների հետ , նկարել նրանց ու հաւաքել հաւաքածոներ:

Ամառային գեղեցիկ մի օր ցանկացաւ այցելել իր հայրերի երկիրը, հրաժեշտ տալով իր պարտիզպաններին մեկնեց...

Փայփայող մայրը վատ նախազգացում ունեցաւ երբ չորացած տեսաւ իր դալար ծաղկին ,բայց ոչ մի ելք չգտաւ նրան ոգնել ու սիրել: Աշնան արեւաշատ 8- րդ օրը խաւարեց մեր սիրելի ծաղկի՛ Սիլւայի արեւը այրելով մեր սրտերը , մեր հոգում լցնելով կրկիծ ու վիշտ:

Այժմ նա Աստծոյ այգեստանից նայում է բոլորիս :

Բարձեալից հայցում ենք ,որ Սիլւային դրախտին արժանի դարձնի,որ իր բոյրով թարմացն այն:Նրան մոռանալ անիմաստ է:Նա ապրելու է բոլորիս սրտերում ,առյաւէտ:

Սիլվայի հուշագրութիւններից
Ես սիրում եմ գրեմ բայց չեմ իմանում հեր եմ էսքան ուշ –ուշ գրում, կաշխատեմ սրսնից յետոյ աւելի շուտ- շուտ գրեմ:
էս օր այսինքն այս գիշեր (հիմա ժամը 1:20)Նայրի սրահինք Ղարաղանի գրքի տպւելու առիթով , Իսկապէս գրողները շատ մեծ գործ են արել (ուժեղ տրամադրութիւնով) յիշեցիմ որ ես էլ ուզում իմ եւ ուզում եմ որ հայկական ճարտարապետութեան մասին պարսկերէնով գիրք գրիմ , բայց դեռ ոչինչ չեմ ուսումնասիրել : Ես ուզում եմ երթամ Հայաստան շարունակեմ որպէսի աւելի շատ կարողանամ ծանոթանամ, չեմ իմանում ինչ անեմ, Աստւած Օգնի, ես դեռ շատ հետ եմ :11 մարտ 2005