Categories
Internet Links
Clock / Date
 

Նախաբան

 
 
    Նախքան բուն նիւթին անցնելը համառօտ կերպով ուզում եմ ընթերցողի ուշադրութեանը յանձնել այն շրջանի եւ քաղաքի մասին որտեղ ապրում է յօդւածում տեղ գտած անձնաւորութիւնը :

Մարտունին Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան շրջաններից է , որը գտնւում է հանրապետութեան հարաւ արեւելեան մասում: վերջինս շրջապատւած է հարաւից Հադրութ շրջանով ,արեւելքից եւ հարաւ արեւելքից Վարանդա )Ֆիզուլի ( ,արեւմուտքից Շուշի հիւսիս արեւմուտքիցԱսկերան, հիւսիսից Աղդամով:

Շրջանի կենտրօնը գտնւում է մայրաքաղաք Ստեփանակերտից 45-ք.մ. հերաւորութեան վրայ ,հարաւ արեւմտեան կողմում :

Վերոյիշեալ տարածքի պատմական անցեալը հասնում է հայ ժողովուրդի ծագման ակունքներին: Վաղ ժամանակներում այն կոչւել է Միւսհաբանդ , ապա փոխարինւել է յայտնի Վարանդաի , իսկ սուետական ժամանակաշրջանում անւանափոխւում է, կոչւելով Մարտունի , ի յիշատակ Սուետական Հայաստանի առաջին կենտկոմի նախագահ Ալէքսանդր Միասնիկեանի գրական անունով, շրջկենտրոնը նոյնպէս կոչւում է այդ անունով,վերջինս քաղաքի կարգավիճակ է ստանում 1970 ականներին :

Քաղաքը ունի շուրջ 4,5 – 5 հազար, իսկ ամբողջ շրջանը մոտ 25 հազար բնակչութիւն , վերոյիշեալ քաղաքը եւ առհասարակ շրջանը կարելի է անւանել հերոսական,քանի որ շրջանի բազմաթիւ հերոսների հետ այստեղ կռւել ու նահատակւել է լեգենդար Մօնթէ Մելքոնեանը , նա չի թողել թուրքերին գրաւել ոչ մի թիզ հող :

Շրջանը ունի 30-ից ավելի մեծ եւ փոքր գիւղեր որոնց բնակիչների հիմնական զբաղմունքը համարւում է գիւղատնտեսութիւնը եւ անասնապահութիւնը: Գտնւելով դաշտային եւ նախալեռնային հատւածում ունի մեղմ օդ ու սառնորակ ջուր եւ բերրի հող: Իւրաքանչիւր գիւղ շրջապատւած է խիտ անտառներով , որոնք պատերազմների ժամանակ հանդիսանում են գիւղերի համար սնունդի եւ վառելիքի աղբիւր, ինչպէս նաեւ թաքստոց պաշտպանւելու համար:

Ահա այստեղ է ապրում մեր յօդւածի հերոսը:


Ովքեր են ամրապնդում երկրի սահմանները

1998-ի օգոստոսի վերջին օրերն էր, որ ես տեղափոխւեցի լեռնային Ղարաբաղի հանրապետութեան Մարտունի քաղաք աշխատելու որպէս վնասվացքաբան եւ վիգաբույժ:Մինչեւ այդ օրը չունէի ոչ մի տեղեկութիւն այդտեղ բնակւող ժողովուրդի մասին եւ չունեի ոչ մի ծանոթ: Երբ մուտք գործեցի քաղաք հանդիպեցի Մարտունում ապրող եւ աշխատող Բժ.Գասպարեան Գրիշաին: Նա ծնւել է 1952 թ, սուետական տարիների ամենայդաժան ղեկաւար Ստալինի օրոք Ռուսաստանի Ալտայի երկրամասի աքսորավայրերից մէկում, ձմեռային ցուրտ եւ ձույնառատ մի օր: Նրա հոր պատմածով մոտակա 20 ք.մ–ի վրայ չկար ոչ մի բժիշկ կամ տատմեր: Մայրը նրան լոյս աշխարհք է բերում համարյա մահամերձ վիճակում:Երեւի դա Աստծոյ կամքն էր, որ նա ապրեր ու հայրենիքի այս ծանր օրերին սատար կանգներ իր ժողովրդին,5-6 տարեկանում ծնողների հետ տեղափոխւում է ԼՂԻՄ-ի Շոշ գիւղ, նախնական կրդութիւնը ստանալով գիւղում, տեղափոխւում է Շուշի քաղաք աւարտելու տեղի ռուսական միջնակարգ դպրոցը, այնուհետեւ մեկնում Ռուսաստան:Աւարտելով բժշկութեան վիրաբուժական մասնագիտութիւնը վերադարնում է հայրենիք ու գործուղւում,որպէս Մարտունու շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ: Մինչ օրս աշխատում է նոյն հիվանդանոցում որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 

Հետագայում պարզւեց ինձ համար, որ նա շրջանի ապրող լեգենդներից է : Այդ պաշտօնին է արժանացել լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարի եւ պատերազմի ժամանակ իր կատարած անձնուրած աշխատանքի շնորհիվ: Չնայած, այդ օրերին հիվանդանոցում համարյա չկար ոչ մի ախտորոշիչ սարգաւորում ,իր լիարժեք գիտելիքների եւ հմուտ աշխատանքի շնորհիվ կարողանում է անթերի աշխատել այդ պայմաններում,կատարելով աշխարhում մինչ օրս որուաենի խորոչում վիրաբուժութեան մեջ կիրարւող վերջին մեթոդները: 

Նա երբեւէ չի եղել ռազմաճակատում չնայած այդ օրերին ամբողջ Ղարաբաղը ռազմաճակատ էր համարւում,ընդհանրապէս նա ոչ մի զէնք չէր տեսել եւ ոչ մի փամփուշտ չեր կրակել ,սակայն նրա շնորհիւ փրկւել էին հազարից աւելի մարդիկ :

Գասպարեանը հանդիսանում էր այդ քաղաքի ժողովուրդի դիմադրութեան խորհրդանշաններից մէկը, այսինքը եթէ նա եւ Մոնթէն գտնւում էին քաղաքում ուրեմն կարելի էր հանգիստ կռւել որովհետեւ նրանց գոյութիւնը այսինքն անհրաժեշտ բուժօգնութիւնը եւ հմուտ ռազմահրամանատարը զգալիօրեն նւազեցնում էին մահվան սպառնալիքը :

Մեր հերոսը վտանգելով կեանքը աշխատեց գիշեր ու ցերեկ , նւիրւեց եւ սատար հանդիսացաւ իր ժողովռդին: Թէպէտ նա հնարաւորութիւն ուներ իր ռուս կնոջ եւ երեխաների հետ մեկնել Ռուսաստան եւ պահպանել անձը ու ընտանիքը, սակայն նա նախ ընտրեց մնա հայրենիքում իր ժողովրդի մօտ ,ունենալով շատ ծանր ապրումներ այդ որոշումը կայացնելիս:

Իր վրայ վերցնելով կեանքի կենաց եւ մահու ուղղին կնոջ ասում է ես ոչ մի կերպ չեմ կարող այս ծանր ժամանակահատւածում թողնել եւ հեռանալ ժողովուրդիս, քանի որ ապագայ սերունդները ինձ չեն ների կատարած քայլի համար : Չնայած կապը չկտրելով նախքին կնոջից ունեցած տղաների հէտ եւ նրանց հայեցի դաստիարակելով կրկին ամուսնանում է Բաքուից գախթած Անժելա անունով համեստ հայուհու հետ ունենալով մէկ տղա ու աղջիկ:

Երբ հանդիպեցի իրեն նա կրում էր զինվորական համազգեստ եւ ուներ կապիտանի ուսադիրներ : Միջահասակ, քաջ, առողջ տեսքով, 45 տարին բոլորած մի տղամարդ էր ալեխառն մազերով, որոնք ճակատային եւ գագաթային հատվածում նոսրացած էին :

Հենց առաջին հայացքից թողեց իմ վրայ հաճելի տպաւորութիւն: Ջերմօրէն ու բարեհամբիւր ընդունեց ինձ, շրջանային հիվանդանոցի իր գրասենեակում:Հենց սկզբից զգացի նրա ջերմութիւնն եւ բարութիւնը ,ինձ թւաց թէ շատ վաղուց եմ ճանանչում նրան ու նրա ներկայութեամբ ոչ մի րոպէ օտարութիւն չզգացի: Առաջին հանդիպումից հասկացայ որ նա օժդւած է մեծ հումորի զգացումով : Այդ հանդիպումից յետոյ ես որոշեցի անպայման մնալ եւ աշխատել լեռնային Ղարաբաղի հանրապետութեան տարածքում: Անկեղծ ասած , եթէ առաջին օրը չհանդիպէի նրան, դժւար թէ երկու տարի մնայի ու աշխատէի այնտեղ : Իմ տեսակէտը կիսում էր նաեւ Ամերիկայի կարմիր խաչի ներկայացուցիչ Ռումինացի Ջօրջը: Զրուցելիս բազմիցս արտայայտւել էր թէ, եթէ Գասպարեանը չլիներ նախ կարմիր խաչը չէր յաջողի իրականացնել իր ծրագիրը , երկրորդը ինքը հաստատ չէր մնալու ԼՂՀ.- ում : Գասպարեանի շնորհիւ կատարւեց նախատեսւած ծրագրից 1,5 անգամ ավելի աշխատանք:Օրինակ Մարտունու շրաջանային հիւանդանոցում նախատեսւած էր երկու-երեք սենեակ վերանորոգել, բայց նրա ազդեցութեան շնորհիվ եւ Ջորջի անմիջական միջամտութեամբ նորոգւեցին մօտ երկու տասնեակից աւել սենեակներ: 

Նա միյաժամանակ ծառայում էր թէ զինւորական եւ թէ շրջանային հիւանդանոցներում որպէս գլխավոր բժիշկ : Մէկ խոսքով , նա ամբողջ շրջանի առողջապահութեան համակարգի պատասխանատուն էր: Աշխատանքները կատարում էր գերազանց ձեւով եւ անւերապահ: Նրա մօտ բուժւում էին Ղարաբաղի տարբեր շրջաններից ինչպէս նաեւ Հայաստանից եւ Ռուսաստանից ժամանաց հիւանդներ:

Իմ աշխատանքային ժամանակաշրջանում ժողովուրդը ու հիւանդանոցի աշխատողները նորանոր պատմութիւններ եւ գաղթնիգներ էին բացայայտում նրա գործունեութեան մասին:

Պէտք է նշեմ, որ նա երբեկ անձամբ ինձի ոչ մի բան չի պատմել իր մասին: Երբ հարցնում էի իր վերաբերեալ ժողովրդի կողմից արտայայտած պատմութեան ճշմարտութիւնը իր մասին ժպտում եւ ասում էր կատարել եմ ժողովուրդիս ու հայրենիքիս նկատմամբ պարտքը եւ ազգս ու հողս պահելու համար էր ոչ մի արտարոց գործողութիւն չի եղել: 

Բուժքոյրերի հետ աշխատելիս նրանք պատմում էին, որ եղել են պահեր, որ նա 48-ից 72 ժամ անդադար աշխատել է : Երբ նրան խնդրել են հանգստանալ նա պատասխանում էր, որ յետոյ էլ կարելի է հանգստանալ, այժմ կեանքեր փրկելու ժամանակն է: Մի ակնթարթ բացակայութեան արդիւնքը կարելի է լինել քաջէրի մահվան րոպեները,ու լուռ աշխատում էր , երբեկ նրա դեմքին դժգոհութիւն չեր մատնանշւում : Ասում էին ,որ նա երբեկ առանձին չի ճաշել այլ սեղան է նստել բոլոր աշխատողների հետ: նրանց հետ վարւում էր ինչպէս հարազատներ , հակադարձ սեր հայցելով բոլորից:

Այդ երկու տարիների ընթացքում շրջանի իւրաքանչիւր բնակավայր մտնելիս նրան ընդունում էին որպէս իրենց փրկարար եւ ասում', մինչ այն պահը որ նա գոյութիւն ունի շրջանը ապհով է ցանկացած վիրաբուժական խնդիրներից:

Երկու տարի նրա հետ աշխատելով իրօք համոզւեցի ,որ նրա մասին պատմածները լիովին ճշմարտութիւն են: Իմ աշխատանքային ամբողջ ժամանակահատվածում ես եւ ընտանիքս շրջապատված էինք նրա հոգատարութեամբ ,ոչ մի օր մեզ մենակ չթողեց:Բոլոր աշխատողներին կարգադրել էր, իրենց հնարաւորութեան սահմաններում աջակցեն մեզ եւ չլինի այն օրը, որ մէկը համարձակւի նեղութիւն պատճառել մեզ: Ասում էր քանի որ եկել է մեզ աջակցելու եւ օգնելու:

Միայն մեր նկատմամբ չեր որ ցուցաբերում էր ուշադրութիւն,այլ իւրաքանչիւրի, որ ցանկութիւն էր յայտնում աշխատել հիւանդանոցում:

Արդեն քանի տարի է, որ հեռացել եմ այդ քաղաքից բայց այդ երկու տարիները համարւում եմ իմ կեանքի հետաքրքիր եւ յիշարժան տարիները, քանի որ այնտեղ ես սովորեցի, թէ ինչպէս լինել հայրենասէր եւ կեանքի ամենաթանգը զոհաբերել հայրենիքի եւ ժողովուրդի համար, ինչպէս նաեւ սիրել հարազատ ժողովուրդին: Աշխատանքում յաջողութիւն ձեռք բերըլու համար պէտք է սիրել իւրաքանչիւր հիւանդին ու նրան ընդունել ինչպէս հարազատը: Հասկացա, որ իմ կատարածը հայրենիքի հանդէպ ոչինչ է նրա գործնեութեան դիմաց:Նա տւել է իր ունեցւացք եւ ամենայթանգ բանը , կեանքը:

Մեր պատմութիւնը ուսումնասիրելով այն եզրակացոթեան եմ հանգել, որ մեր ժողովուրդի ամենադժւարին եւ ծանր պահերին, երկրի տարբեր շրջաններում ծնւում են այնպիսի անձնաւորութիւններ, որոնք հանդիսանում են մեր հայրենիքի ու ժողովուրդի գոյատեւման ու փրկութեան պատճառը: Համոզւած եմ Բժ.Գասպարեանն էլ նրանցից մէկն է, քանի որ նա եղել է այն սիւներից, որ պահպանել է Մարտունու շրջանի կայունութիւնը եւ հզորութիւնը: Քանի դեռ կան նրանք մեր ազգը առհաւետ կը գոյատեւի:Համոզւած եմ, որ կրկին կծնւեն նրա նմանները, ինչպէս Գրիգոր Լուսաւորիչը ,Խրիմեան Հայրիկը Յովհանես Թումանեանը ,Վարդան Զորաւարը,Անդրանիկ Օզանեանը, Մոնթէ Մելքոնեանը, ,Պարոյր Սեւակը եւ այլն, որոնց գոյութեամբ է շարուկւում հայ ազգի հաւատքը,մշակույթը եւ պաշտպամութիւնը ամրապնդւում երկրի սահմանները: