
Տիկին Մարյամ
Դոկ. Վահիկի մայրը
Ապրել, ապրել, այնպէ՛ս ապրել,
Որ սուրբ հողըտ երբեք չզգայ քո աւելորդ ծանրութիւնը:
Ապրել, ապրել, այնպէ՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրութիւնը:
Ու թէ յանկարծ անպետքութիւն քեզ համարես,
թէ ինքըդ քեզ արհամարես
ու համառես,
Քեզ հետ վիճի՛
քեզ չզիջի՛,
Համբերատար քեզ հետ խօսի,
Հակառակում քեզ համոզի
Ինքը... հզոր հանրութիւնը...
Ապրել, ապրել, այնպէ՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծութիւնով
ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ,
նրանց կամքին հպատակւես,
«Ես»-ըդ խարնես մեծ «մունք»-ի հետ,
Նրանց ցաւով լուռ տապակւես:
Տրւես նրանց լոյսի նման
Եւ չխաբես՝ յոյսի նման:
Արշալոյսի նման բացւես
Նրա՛նց համար,
վերջալոյսի նման բոցւես
նրանց համար:
Թէ լաց լինես՝ նրանց համար,
Թէ բաց լինես՝ նրանց համար:
Եւ հաց լինես նրանց համար՝
հոգեւոր հա՛ց,
Քեզ նրանցով կեանքում զինես
Եւ նրանցով կեանքում լինես
ոգեւորւած:
Եւ նրանցով կեանքում լինես
թոյլ կամ ուժեղ,
Եւ նրանցով կեանքում լինես
բոյլ կամ մժեղ:
Թշւառ՝ ինչպէս անապաստան ,
Հարուստ՝ ինչպէս լայն տափաստան...
Ապրել, ապրել, այնպէս,
որ նրանց հետ մթնես-ամպես,
եւ նրանց հետ շանթարձակւես.
Մէկտեղ յանկարծ ընդարձակւես,
Մէկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մէկտեղ բացւես, մէկտեղ փակւես՝
Ինչպէս նամակ կամ բացիկ...
Ապրել, ապրել, ապրել մէկ տե՛ղ,
Կեանքդ խառնել նրանց կեանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ ցանքին,
Եւ ենթարկւել նրանց կամքին,
Նրանց կամքն ել քեզ ենթարկել,
Դառնալ ե՛ւ շանթ, ե՛ւ շանթարգել...
Պարոյր Սեւակ
Մայրամ Ռաթեւոսեանի(Մովսեսիեան) կենսագրութիւնը
Մայրամ Արշակի Ռաթէոսեանը ( Մովսեսեան) ծնւել է 1923 թւականին Իրանում, Ղարաղանի գաւառի վերին Չանախչի գիւղում Արշակ Մովսէսեանի նահապետական ընտանիքում:
Նա իր ծնողների վեցերորդ երեխան էր: Մանկութեան եւ պատանեական տարիները անց է կացրել իր ծնողների մօտ 17 տարեկանում ամուսնանում է նոյն գիւղի գիւղապետ Սեդրակ Ռաթէոսեանի անդրանիկ որդու՝ Զաքէոս Ռաթէոսեանի հետ եւ բախտաւորւում եօթ երեխաներով, 4 աղջիկ եւ 3 տղա : Գիւղում իր ամւոսնու հետ մինչեւ 1972 թւականը զբաղւում է գիւղատնտեսութեամբ եւ անասնապահութեամբ , ապա ընտանեօք տեղափոխւում են Թեհրան: 1977 թւականի ձմռանը նրա ամուսինը մահանում է ստամոքսի քաղծկեղից:Ամուսնու կորստից յետոյ ընտանիքի հոգսը ամբողջութեամբ վերցնելով իր վրայ ստանձնում է թէ հայրական եւ թէ մայրական պարտականութիւնները, դաստիարակելով 3 տղաներին ու փոքր աղջկան, քանի որ միւս երեք աղջիկները արդէն ամուսնացել էին: Համասը՝ նրա ամուսինը Վարթազար տեր-Յովհանեսեանը՝ վերի գիւղից, Փարքուհին՝ Անդրանիկ Բաբախանեանի հետ Լար գիւղից եւ Փարիկը՝ Անդրանիկ Մանուչեհրիեանի հետ Ենգեղալա գիւղից:
Ապահովելով նրանց թէ նիւթապէս,թէ՝ հոգեպէս, պայմաններ ստեղծում նրանց համար, որպէսզի ցանկութեան պարագայում շարունակեն իրենց ուսումը բարձրագոյն համալսարաններում:
Տկն. Մայրամի Մեծ որդին Տ.Մեսրոպ Քհնյ. Ռաթեւոսեանը ( Նորիկ ) իր ուսումը շարունակում է Ամերկայի Սաթրն Կալիֆորնիայի քոլեջում: քոլէջը աւարտելուց յետոյվերադառնում ւ Թեհրան եւ ամուսնանում Սեդա Զամանիեանի հետ եւ բախտաւորւում են երկու զաւակով:
միջնեկ տղան Ժիրիկը ձերք է բերում մեխանիկի հմուտ մասնագիտութիւնը եւ ամուսնանում Սեդա Ղարադաղեանի հետ ունենալով մէկ դուստր:
իսկ փոքր որդին Դոկտ. Վահիկ Ռաթեւոսեանը ուսանելով Հայաստանում իր բարձրագոյն կրդութիւնն է ստանում Երեւանի Պետական բժշկական համալսարանի վնասւացկաբանութեան եւ օրթոպեդիայի բաժինը, ստանալով օրթոպեդի մասնագիտութիւնը եւ կոչումը: Ամուսնացած է Հայաստանի Արծւաշէն գիւղից Ռիմա Մէլեանի հետ, ունի 3 զաւակ , 2 դուստր եւ մի տղայ:
Իսկ փոքր դուստրը Վարդուհին՝ Ամուսնանում է վերի գիւղից Հայրապետ Ասատրեանի հետ եւ ունենում 2 տղայ:
Տկն.Մայրամը իր ջանքերի շնորհիւ ամուսնու կողմից մնացած կիսատ աշխատանքները աւարտին է հասցնում եւ վայելում է Ղարաղան Գաւառի ժողովրդի յարգանքը: Անչափ բարի եւ սիրալի էր թէ իր երեխաների եւ թէիրեն շրջապատող մարդկանց հետ: Միշտ պատրաստ էր բարեգործութիւն անել ծառայել ինչպէս նաեւ կեանքը վտանգել ուրիշների համար, ոչ մէկին չէր մերժի, եթէ իր ուժերի մեջ կար օգնելու հնարաորութիւն:Նա կեանքում երջանիկ լինելու գաղտնիքը տեսնում է այլոց օգնելու ու ծառայելու մեջ:Նա իր երեխաների համար մայր լինելուց բացի, մայրութիւն է արել գիւղում հարեւանութեամբ ապրող իր եղբօր երեխաների համար որոնք վաղ հասակից կորցրել էին իրենց մօրը: վերջիններս նրան համարում էին իրենց մայրը մինչեւ նրա մահւանիսկ վերջին օրը: Մայրամ Ռաթէոսեանը իր մահկանացուն կնքեց 2007 թւականի Յունւարի
30 – ին Թեհրանում եւ հողին յանձնւեց նոր բուրաստան գերեզմանատանը, իր հետ տանելով բազմաթիւ մարդկանց յարգանքն եւ երախտագիտութիւնը եւ թողնելով իր բարի գործն ու սէրը զաւակների ու հարազատների մէջ:
Թաղման արարողութեան ներկայ էինԹեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Սեբուհ արք. Սարգսեանը եւ քահանայեաց դասը ու ազգային մարմիններ ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հոծ թւով հայրենակիցներ:

Menu

