Categories
Internet Links
Clock / Date
 




Տեր մեսրոպ Քահաննա Ռաթեոսեան

Վերջին հարիւր տարւայ մեջ  բնիկ Ղարաղանահայ եւ Դահբաշեան, Ռաթէոսեան գերդաստանի առաջին ձեռնադրւած Քահաննա Տ.Մ. Ռաթէոսեան Ծնւել է Ղարաղանի Վ. Չանախչի գիւղում 1955 թ. Նախնական եւ միջնակարգ կրդութիւնը ստացել է Քուշէշ Դաւթեան տղայոց դպրոցում , յետոյ ընդունւում է Շահրուդ քաղաքի հանքամետալուրգիայի ինիստուտ ,երկու  տարի սովորելուց յետոյ ստանում է գերդիպլոմ : 1979 թ.մեկնում է Ա.Մ.Ն. ընդունւում Սաթրն -քալիֆորնիայի քոլէջի Աստւածաբանական բաժինը ,ապա 1982 թւին այնտեղից տեղապոխւում է ,հարաւային քալիֆորնիայի Վանգարդ համալսարանի միեւնոյն բաժին եւ աւարտելով 1984 թւին ստանում է Աստւածաբանական  գիտութեան գեր լիսանս:Անմիջապէս վերադարնում է Իրան եւ աշխատանքի է անցնում Քուշէշ դպրոցում դրան զուգահեր 1988 թ-ից Աբրահամ Սողոմունեան հայոց տղայոց դպրոցում որպէս անգլերէնի  եւ կրօնի ուսուցիչ ,որտեղ աշխատում է մինչեւ օրս:

            1993 թ. Թեհրանի Մաջիդիէի  հայաբնակ (Զէյթուն) թաղամասում գտնւող            Ս. Գարիգոր Լուսաւորիչ եկեղեցում ձեառնադրւում է քահանայ,վիճակւում նոյն եկեղեցում:  միեւնոյն ժամանակ  նա հանդիսանում է նաեւ Ղարաղանի վերին գիւղի Ս. Սարգիս եկեղեցու քահանան, որտեղ ամեն տարի Ս. Աստւածածնի վերափոխման տօնի առթիւ բազմաթիւ ուխտաւոր հայերի համար մատուցւում է Սուրբ պատարագ:

          Հեռակայ  կարգով 1994 թ ընդունւում է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայութեան ամբիոնում ,որպէս ասպիրանդ ,1997 թ. աւարտելով այն ստանում է փիլիսոփայութեան գիտութիւնների դոկտորի կոչում : Նա հանդիսանում  է Իրանում կիրակնօրեայ  դպարոցների հիմնադիրը :

           Կարելի է ասել ,որ նա առաջին ղարաղանցի եւ առհասարակ Իրանահայ քահանան է որ ստացել է կրօնական բարձրագոյն ուսում եւ կրօնին մոտենում է գիտականօրէն :Հեղինակն է 2 գրքի ,որոնք տպւել են պարսկերէն լեզւով , որտեղ գիտականօրէն մեկնաբանւում է Աւետարանը ,1997 թ- ից աշխատում է  Իրանի ազատ համալսարանի քրիստոնէութեան պատմութեան  ամբյոնում որպէս  դասախոս:

Տեր Մեսրոպը  համալսարանի իր պարսիկ  ուսանողների հետ
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ